About Us

ՄԵՆՔ

միավորում ենք մարդկանց, ովքեր ուզում են ոչ միայն խոսել փորձառության մասին, այլ փոխել այն։

Մեր մասին

ԱՍՈՑԻԱՑԻԱՆ

Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիան (CXAA) միավորում է մարդկանց, բիզնեսներին և գաղափարներին՝ Հայաստանում Customer (հաճախորդի) & Employee (աշխատակցի) Experience-ի մշակույթը զարգացնելու համար։

ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիան նպատակաուղղված ռազմավարություն է սահմանել՝ տարածել և զարգացնել CX միջազգային լավագույն փորձը Հայաստանում՝ գիտակցելով CX–ի անհրաժեշտությունը բիզնեսում և նրա արագ զարգացումը աշխարհում։

Ստեղծվել է, որպեսզի Հայաստանում լավ փորձառությունը դառնա ոչ թե բացառություն, այլ բիզնեսի մշակույթ։

Ամենահաջողակ ապրանքանիշերի գործունեության հիմքում Մարդն է, նրա էմոցիաները, վարքագիծն ու նրանից ստացած հետադարձ կապը, և այդ տվյալների վերլուծության հիման վրա են կայացվում բիզնեսի ռազմավարական որոշումները։

CXAA–ը ստեղծվել է, որպեսզի 

  • Համախմբի բիզնեսում հաճախորդի փորձառությունը կարևորողներին
  • Նրանց հետ զարգացնի CX ոլորտը Հայաստանում՝ կիրառելով անդամների միջև փորձի փոխանակման և դրական փորձի տարածման մեխանիզմը
  • Կիսվի այն գործիքներով, պրակտիկ գիտելիքներով և մեթոդներով, որոնք ապահովում են CX գերազանցությունը բիզնեսում

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Մարդկայնություն (Humanity)

Մարդը CX-ի կենտրոնում է։ Մենք գնահատում ենք հարգանքը, ըմբռնումը և հոգատարությունը՝ թե՛ հաճախորդի, թե՛ աշխատակցի, թե՛ գործընկերոջ նկատմամբ։

«Մարդկային վերաբերմունքը բիզնեսի ամենամեծ կապիտալն է»

Գիտակցվածություն (Awareness)

Մենք խթանում ենք որոշումների գիտակցված կայացումը՝ հիմնված տվյալների, հոգեբանական ընկալման և բարոյական պատասխանատվության վրա։

«Գիտակցված բիզնեսը ստեղծում է գիտակցված փորձառություն»

Գործընկերություն (Collaboration)

Մենք ձևավորում ենք համայնք, որտեղ գործընկերությունը գերազանցում է մրցակցությանը։

«Բաց փոխանակումն ու համատեղ ստեղծարարությունը CX մշակույթի հիմքն են»։

Զարգացում (Growth)

Մենք հավատում ենք շարունակական սովորելու և կատարելագործվելու ուժին։

CXAA-ն ստեղծվել է՝ զարգացնելու մասնագետներին, կազմակերպություններին և ոլորտը՝ գիտելիքի, հետազոտությունների ու փորձառության միջոցով

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Զարգացնել հաճախորդի փորձառության (CX) ոլորտը Հայաստանում՝ միավորելով մասնագետներին, բիզնեսներին և կրթական կառույցներին գիտելիքի, հետազոտությունների և կիրառական փորձի հարթակում՝ նպաստելով հաճախորդակենտրոն տնտեսության ձևավորմանը

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Դառնալ տարածաշրջանի առաջատար փորձագիտական և կրթական հարթակը հաճախորդի փորձառության ոլորտում՝ ձևավորելով նոր ստանդարտներ մարդակենտրոն բիզնեսի օրգանիկ աճի և զարգացման համար

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞ՆՔ

ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆՔ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԲԻԶՆԵՍՈԻՄ